ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»

Արտահերթ  ընտրությունները` «բորդյուրի՞ն»
22.05.2018 | 00:33

Այս օրերին կառավարության առաջնահերթությունները ստվերել են ոչ վաղ անցյալում հարթակից հնչած մեկ այլ կարևոր քայլ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս կառավարությունը սկզբից իրեն հռչակեց ժամանակավոր, որպեսզի ԸՕ-ի փոփոխություններ անի և նոր ընտրություններ հայտարարի: Սակայն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն (այնքա՜ն խորթ է հնչում հանրապետականին ընդդիմություն համարելը), կարծես մտադիր չեն շտապողականություն ցուցաբերելու այս հարցում: Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է «լավ» կառավարության ծրագիր ներկայացնել, իսկ ՀՀԿ-ն այն հաստատապես չի մերժի, որպեսզի խորհրդարանն ազատ չարձակվի: Ավելին, ՀՀԿ-ին էլ բացարձակ ձեռնտու չէ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացումը:

Թե Փաշինյանի կառավարությունը ինչ սահմանադրական ճանապարհ կգտնի արտահերթ ընտրությունների իրագործման հարցում, կերևա առաջիկայում, բայց ԸՕ-ի փոփոխությունները, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն անկասկած տապալելու է, որովհետև չի ցանկանում այլ ընտրակարգով գնալ ընտրությունների:
Այս հարցում ՀՀԿ-ից համաձայնություն կորզելու համար ամիսներ կպահանջեն, այնպես որ, առաջիկայում պետք չէ սպասել արտահերթ ընտրություններ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ